Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Կամար» բիզնես կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ձևակերպված է որպես ժողովրդական պահանջ և դա կառավարության ծրագրի մաս է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը․ «Հիմա մենք պետք է ժամկետները քննարկենք և պետք է արագացնենք արտահերթ ընտրությունները։ Ես կոնկրետ ժամկետ չեմ նշում, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի, տնտեսության, ներդրողների հետ շփումներում մենք հասկանում ենք, որ բոլորս սպասողական վիճակում ենք և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի տնտեսության մեջ կարողանանանք իրական ներդրումներ անել և փոփոխություններ անել»։
Վարչապետի խոսքերով, տնտեսական շահերից է ելնում, որպեսզի հնարավորինս արագ կատարվի այդ փոփոխությունները․ «Իհրակե ես հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրությունները որոշակիորեն պարզաբանում մտցրեցին քաղաքական իրավիճակում»։