Քաղաքական 

Վարչապետը հայտնել է, թե երբ է Հայաստան ժամանելու Վլադիմիր Պուտինը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Կամար» բիզնես կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձավ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և առաջիկայում Հայաստան այցի մասին։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում չի նախատեսվում Պուտինի այցը Հայաստան, սակայն հավելեց, որ Ռուսաստանի նախագահի հետ Դուշանբեում քննարկել են իրենց համատեղ հանդիպումը․ «Քննարկել ենք մեր հանդիպումը, որովհետև գագաթաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք և առանձնազրույց ունեցանք և պայմանավորվում էինք, թե երբ հանդիպում տեղի կունենանք»։

Այն հարցին, թե կոնկրետ երբ կայցելի Հայաստան Վլադիմիր Պուտինը, վարչապետն ասաց․ «Նախկինում պայամանավորվածությունը եղել է կամ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ, և քանի որ այս ընթացքում հաճախ շփումներ են տեղի ունեցել և դեռ լինելու են մինչև տարվա վերջ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկիզբ լինի այդ այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որպեսզի այցի ընթացքում ստորագրվի։ Հույս ունեմ, որ մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կունենաք»։

 

Նույն շարքից