Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Կամար» բիզնես կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողի այն հարցին, որ մի քանի անգամ նշել է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին և արդյո՞ք այդ հարցը քննարկել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, վարչապետն ասաց, որ այդ հարցը նույնպես քննարկվել է․ «Ես ասել եմ, որ ես պատրաստ եմ բանակցել ՀՀ-ի անունից և ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, և այո, այդ հարցը նույնպես քննարկել ենք և իհարկե մեր տեսակետները տարբեր են, բայց մեր տեսակետները մեր տեսակետներն են»։
Վարչապետը հայտնեց նաև, որ պայմանավորվածության մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին․ «Պայմանավորվածության մասին ես անմիջապես Դուշանբեից զանգել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին և նրան տեղեկացրել եմ, որ կա այսպիսի պայմանավորվախություն մեր մասով, մեր զինված ուժերի մասով և նա ասել է, որ պայմանավորվածությունն ընդունելի նաև իրենց համար»։