Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հակասո՞ւմ են իրար

Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն:

Կներեք, որ այսօր չեմ եկել:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ երկրորդ քաղաք Գյումրիի տոնն էր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, պարզաբանելով վարչապետ Փաշինյանի բացակայությունը, ով երեկ հեծանիվով գնացել էր աշխատանքի, հայտարարել էր, որ վարչապետը նոր է վերադարձել արտերկրյա գործնական հանդիպումներից և խնդրել է որպեսզի Գյումրիին և գյումրեցուն փոխանցի իր մաղթանքը, և որ ֆիզիկական բացակայությունը ոչինչ չի նշանակում:

Նույն շարքից