Հասարակություն Ֆեյսբուք Բարի օր 

Դասադուլ՝ տնօրենի հրաժարականի պահանջով. Բողոքի ակցիա՝ Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցում

Մամլո հաղորդագրություն

Հարգելի լրագրողներ, Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը: Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում: Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը: Խնդրում եմ լուսաբանել, դպրոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ետևում:Խնդրում եմ ականջալուր լինել մանկավարժների արդարացի պահանջներին:

Անահիտ Բախշյան

Նույն շարքից