Քաղաքական Միջազգային 

Իրանը գիշերը բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Սիրիայի տարածքում

Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան ափի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Fars-ը:

Հարվածը հասցվել է այս գիշեր: Դրա հեղինակը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է: Հարվածի ժամանակ կիրառվել են բալիստիկ հրթիռներ:

Արձակված հրթիռների հստակ թվի մասին տեղեկություններ չեն հայտնվում: Գրոհի արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել, կան նաև վիրավորներ:

Իրանական կողմը հայտնում է, որ հարվածը հասցվել է Ահվազում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին: Հիշեցնենք, որ  անցած ամիս Իրանի Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվեց մոտ 30 մարդ:

 

Նույն շարքից