Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցություններ ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է հարևան երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևը խոսել է Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցի մասին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Արցախից, եթե ցանկանում է, որ հրադադարի ռեժիմի խախտում չլինի:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Դուշանբեում պայմանավորվածություն է ձեռք բերել Ալիևի հետ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու մասով: