Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ Նորագավիթի մաքսատան մոտ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Նորագավիթի մաքսատան մոտ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ինվոյսների մասով կան երկակի ստանդարտներ:

Ակցիայի նախաձեռնողները նաև բողոքում են, որ Բագրատաշենում մաքսազերծում չի կատարվում, ինչի պատճառով գոյանում են հսկայական հերթեր և իրենք չեն կարողանում 10 օրվա մեջ տեղավորվել մեքենաները մաքսազերծելու համար:

Քաղաքացիները պահանջում են զերծ մնալ երկակի ստանդարտներից և քայլեր ձեռնարկել մաքսազերծման ժամանակ հերթերից խուսափելու համար:

 

 

 

Նույն շարքից