Հայաստան Քաղաքական 

Բողոքի ակցիա՝ Մարալիկում. Փակել են քաղաքապետարանի մուտքն ու պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Մարալիկում այսօր վաղ առավոտվանից մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաև մի քանի համայնքների ավագանիների անդամներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը:

Քաղաքապետը Հանրապետական է: Քաղաքացիները պահանջում են, որ նա հրաժարական տա, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ, որին կարող է մասնակցել նաև գործող քաղաքապետը, և եթե հաղթի, կարող է շարունակել պաշտոնավարել:

Քաղաքապետարանի մուտքը փակ է, իսկ քաղաքապետն արդեն հայտարարել է, որ հրաժարական չի տալու:

Նույն շարքից