Սպորտ Հասարակություն 

Մարադոնան Մեսսիին խորհուրդ է տվել այլևս չվերադառնալ հավաքական

Արգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադանոն Լեոնել Մեսսիին խորհուրդ է տվել չվերադառնալ ազգային հավաքական: Այս մասին հայտնում է ForFourTwo-ն:

«Մի վերադարձիր այլևս: Մինչև 15 տարեկանների հավաքականը պարտվում է, մեղավոր է Մեսսին, Արգենտինայի առաջնությունում «Ռասինգը » խաղում է «Բոկա Խունյորսի» հետ, մեղավոր է Մեսսին: Նրան մեղադրում են ամեն ինչի մեջ: Ես խորհուրդ եմ տալիս նրան այլևս չգալ հավաքական: Տեսնենք, թե ինչ կանեն առանց նրա»,-ասել է Մարադոնան:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությանը Արգենտինան պայքարը լքեց 1/8 եզրափակիչում՝ պարտություն կրելով ապագա չեմպիոն Ֆրանսիայից:

 

Նույն շարքից