Կատալոնիայի անկախության կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում անկախության հանրաքվեի մեկամյակի կապակցությամբ:
Հանրապետության պաշտպանության կոմիտե անունը կրող կազմակերպությունը Twitter-i էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են Ժիրոնայում փակված երկաթգծեր, կայարաններ: Ավելի ուշ գնացքների երթևեկը վերականգնվել է:
Բացի վերոնշյալից, ակցիայի մասնակիցները նաև մի շարք փողոցներ են փակել՝ Բարսելոնայում և Լեյդում:
Հիշեցնենք, որ անցած տարի տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով քաղաքացիների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել Կատալոնիայի անկախությանը, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը և կառավարությունը հանրաքվեն անօրինական ճանաչեցին, և Կատալոնիան շարունակում է մնալ Իսպանիայի կազմում: