Թուրքիայում տասնյակ օրենքով գողերի ներկայությամբ ծեծի է ենթարկվել և կոչումից զրկվել է 31-ամյա օրենքով գող Իրաքլի Ռեխվիաշվիլին, ով ավելի հայտնի է Տարզան անունով: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայը:
Գործակալության տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Տեղի ունեցածը համարվում է վրեժ այն բանի համար, որ Տարզանը 2014 թվականին մասնակցել է օրենքով գող Ռոմա Բաթումսկիին կոչումից զրկելուն:
Բացի դրանից, միջադեպը հնարավոր է նաև վրեժ է այն բանից համար, որ Տարզանը վիրավորական խոսքեր է հնչեցրել օրենքով գող Մինդի Գորաձեի հասցեին: