Քաղաքական 

Россия 24-ը սենսացիոն կադրեր է հրապարակել Փաշինյան-Ալիև հանդիպումից /տեսանյութ/

Ռուսական Россия 24-ը կադրեր է հրապարակել Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ՝ կադրենն անվանելով սենսացիոն: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ վարչապետն ու հարևան երկրի նախագահը նույն վերելակից դուրս գալիս:

Հեռուստաընկերությունը նշում է, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են իրենց զրույցը սրահ գնալու ճանապարհին:

Արդեն սրահում Փաշինյանը զրուցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշվում է, որ Դուշանբեում ՀՀ վարչապետի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել նաև լրագրողների կողմից:

https://www.youtube.com/watch?time_continue=475&v=HnmOkNKC3-A

 

 

Նույն շարքից