Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը հայտարաել է հավաքականում կարիերան ավարտելու մասին: Նրա ուղերձը հրապարակվել է ՌՖՖ կայքում:
32-ամյա Ակինֆեևը հավաքականի կազմում հանդես է գալիս 2004 թվականից: Հավաքականի կազմում նա 2008 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ընդհանուր առմամբ հավաքականում դարպասապահ Ակինֆեևն անցկացրել է 110 հանդիպում:
Ակումբային մակարդակում Իգորն ամբողջ կարիերան հանդես է եկել միայն ԲԿՄԱ-ում: