Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռևս ասելու բան չունի, և հանդիպման տեղի ու ժամի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել: