ESPN-ի թղթակից Մատիաս Կարենի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու, որտեղ զինագործները Եվրոպայի լիգայի շրջանակներում հանդիպելու են տեղի «Ղարաբաղի» հետ:
Որոշումը կայացրել է անձամբ Մխիթարյանը:
Ավելի վաղ մարզաշխարհի ներկայացուցիչները, այդ թվում նաև ըմբիշ Միհրան Հարությունյանը Մխիթարյանին խորհուրդ էին տվել մեկնել Ադրբեջան:
Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի է ունենեալու հոկտեմբերի 4-ին: