Քաղաքական 

Հայ խորհրդարանականները մասնակցել են միջազգային գիտաժողովի

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված «Հայ-ռուսական մարտական եղբայրություն, պատմություն, արդիականություն, ապագա» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրեր, դեսպաններ:

Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: 

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում նշել է, որ Ստալինիգրադի և Կուրսկի ռազմաճակատներում տարած միասնական հաղթանակներում իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել հայ ժողովուրդը: Ըստ բանախոսի՝ ներկայում էլ մեծ աշխատանք է տարվում հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակում, որը կկրի շարունակական բնույթ:

Ներկաները դիտել են «Հայաստանը Ստալինիգրադի ճակատամարտի պատմության մեջ» թեմայով կազմակերպված ցուցահանդեսը:

Մինչ գիտաժողովի մեկնարկը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ ծաղիկներ են դրել Երևանի Հաղթանակի այգու «Մայր Հայաստան» հուշակոթողի Հավերժ կրակի մոտ:

 

Նույն շարքից