Քաղաքական Բարի օր 

Փաշինյան-Ալիև վերջին երկխոսությունը կարևոր է բանակցություններն ակտիվացնելու համար. Բրայզա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին երկխոսությունը  կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության կարգավորման համար բանակցությունների ակտիվացման հարցում: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

Բրայզայի խոսքերով, կողմերի միջև պայմանավարվածությունները՝ կապված հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ, առողջ մտքի դրսևորում է:

Ամերիկացի դիվանագետը նաև նշել է, որ անձնական լավ հարաբերությունները  անհրաժեշտություն են բանակցային գործընթացն ակտիվացնելու համար և որոշիչ գործոն են փոխադարձ վստահության համար, ինչը նախադրյալ է բանակցություններում ճեղքման համար:

 

Նույն շարքից