Քաղաքական 

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Նույն շարքից