Երևանի ավագանիում երկրորդ քաղաքական ուժ ԲՀԿ-ն ներկայացված կլինի հետևյալ հնգյակով՝ Արման Աբովյան, Միքայել Մանրիկյան, Արմեն Ներսիսյան, Մարկոս Հարությունյան, Հռիփսիմե Առաքելյան:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջին համարը ընտրություններում ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր, ով, ինչպես և սպասվում էր, ինքնաբացարկ է ներկայացրել:
Առանց ինքնաբացարկի գործը չի ավարտվել նաև Լույս դաշինքում, որտեղ ևս մանդատից հրաժարվել է առաջին համար Արտակ Զեյնալյանը՝ նախընտրելով շարունակել պաշտոնավարել Արդարադատության նախարարության պաշտոնում:
Դաշինքը մայրաքաղաքի ավագանիում ներկայացված կլինի հետևյալ գործիչներով՝ Դավիթ Խաժակյան, Անի Խաչատրյան, Անի Սամսոնյան