Մենք դեռ մինչև վարչապետի ընտրությունները հայտարարել ենք, որ նոր խորհրդարանակն ընտրություններ պետք է կազմակերպվեն և նոր խորհրդարան պետք է ձևավորվի, որը համահունչ կլինի օրվա իրողություններին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էմդոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարած խորհրդակցություններին, Մարուքյանը նշել է, որ երբ սկսվեն բանակցությունները, կլինի կոնկրետ առաջարկ և կլինեն կոնկրետ քննարկումների, իսկ հիմա ինչ-որ բան ասել չի կարող:
Հարցին, թե երբ կսկսվեն բանակցությունները, պատգամավորն ասել է, որ դեռ իրենց չեն դիմել:
Մարուքյանի խոսքերով, հիմա Հայաստանում ընդդիմություն չկա, այն կլինի միայն այն ժամանակ, երբ կլինեն ընտրություններ և կլինի նոր խորհրդական:
Հարցին, թե իրենք իրենց հեղափոխական ուժ համարում են արդյո՞ք, պատգամավորը նշել է՝ երբեք չեն ասել, թե իրենք հեղափոխություն են արել, կամ հեղափոխական ուժ են. «Մենք ասել ենք, որ պաշտպանում ենք հեղափոխությունը, դրա արժեքները, գաղափարաները: Դրա շրջանակներում են նոր արտահերթ ընտրությունները, դրա համար մենք պաշտպանում ենք նաև այն»:
Սևերի և սպիտակների միջև պայքարին անդրադառնալով՝ Մարուքյանը հույս է հայտնել, որ այն չի շարունակվի՝ միևնույն ժամանակ հավելելով, որ որևէ քննարկում այդ մասով չի եղել:
Լրագրողները Մարուքյանից փորձեցին ճշտել նաև այն, թե որ խմբի մեջ է նա իրեն տեսնում՝ 4 վստահելիների՞, թե՝ մյուսների (ՄԱԿ-ում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետ է ընտրվել մի խորհրդարանում, որտեղ 4 վստահելի ձայն ունի): Պատգամավորը նշել է, թե չգիտի ում է նկատի ունեցել Փաշինյանը, պետք է նրանից հարցնել: Մարուքյանի խոսքերով, փաստն այն է, որ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը՝ միաձայն, հետևաբար այդ վստահելի ձայների փաստարկը տեղ չունի: