Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում Ռուսաստանին մեղադրում են հողերն օկուպացնելու մեջ

Ադբեջանական հողերի մի մասը գտնվում է Ռուսաստանի կողմից օկուպացված վիճակում: Նման հայտարարությամբ է  հանդես  եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը, փոխանցում է Լենտան:

«Ռուսաստանն օկուպացրել է մեր հողերը»,-հայտարարել է պատգամավորը՝ առաջարկելով պատգամավորներին համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:

«Հաճախ ասում են, որ Ադրբեջանը չի կարողանում լուծել իր հարցերը Հայաստանի հետ: Որքան էլ, որ մենք մեծացնենք մեր ռազմական պոտենցիալը, մենք չենք կարող ազատագրել մեր հողերը, քանի  դեռ Մոսկվան օգնում է Երևանին: Այդ երկրների համագործակցության պատճառով մենք նոր տարածքներ կարող ենք կորցնել»,-հայտարարել է ադրբեջանցին:

 

Նույն շարքից