ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հաստատել է այն տեղեկությունները, որ վարչապետ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի միջև հանդիպում է տեղի ունենալու՝ հավելելով, որ հանդիպման վայրի և ժամի մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպելու է Վահրամ Բաղդասարյանի հետ, որպեսզի քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը հայտարարեց, որ կայանալիք հնդիպման մեջ որևէ արտառոց բան չկա, կողմերը նախօրոք հայտնել են, որ պատրաստ են հանդիպել, այդ հանդիպման հավանականությունը հստատվել է. «Քաղաքական օրակարգը կարծում եմ պետք է բաց լինի: Բացի այն հարցից, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք հետաքրքրում են մեջ: Դժվար է ասել, թե ժամանակն ինչպիսի համամասնությամբ կբաշխվի հանդիպման ժամանակ բոլոր հարցերը քննարկելու համար: Բոլոր դեպքերում կարևոր է, որ քաղաքական օրակարգը խարսխված լինի երեք կարևոր սկզբունքների վրա՝ Սահմանդրականություն, ՀՀ ներքին կայունություն և ՀՀ անվտանգային միջավայրի ամրապնդում: Այս գերակայություններն են յուրաքանչյուր պետական այրի համար կարևոր»:
Աշոտյանը հայտնել է, որ այսօր ՀՀԿ-ն ունեցել է խմբակցության նիստ, ինչը տեղի է ունենում յուրաքաննչյուր քառօրյայից առաջ: Նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև վերոնշյալ հարցին, ինչն իրոք կարևոր է. «ՀՀ-ն վերջին ամիսների ընթացքում գտնվում է տուրբոլենտության գոտում, որի հեղինակների մասին հիմա չեմ խոսի, բայց կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերն իրար հետ խոսեն ոչ միայն հանրային հարթակում, այլ նաև հանդիպումների ժամանակ»: