Հասարակություն 

Պետք չէ լացել, դա Ազնավուրին դուր չէր գա. Վլադիմիր Պոզները:

Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները խնդրում է Շառլ Ազնավուրին հիշել շնորհակալությամբ, ժպիտով և չարտասվել նրա համար:

«Պետք չէ արտասվել, նա չէր ցանկանա դա, նա դրական ապրեց իր կյանքը: Միայն կարելի է նրան հիշել մեծ շնորհակալությամբ, ուրախությամբ, ծափահարել նրան, սակայն պետք չէ արտասվել, նա այդ մարդը չէր, որ սիրեր դա»,-հայտարարել է Պոզները՝ հավելելով, որ Ազնավուրն ապրեց երկար ու գեղեցիկ կյանք, հաջող կյանք:

«Նա 90 տարեկան էր, սակայն շարունակում էր ապրել, դա նրա էությունն էր»,-ասել է Պոզները:

Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:

Նույն շարքից