Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն քաղաքային խորհրդին առաջարկել էր Փարիզի փողոցներից, հրապարակներից կամ ճեմուղիներից մեկն անվանակոչել Շառլ Ազնավուրի անունոով:
Մեծ շանսոնյեն կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:
Նշենք, որ երեկ Փարիզում Էյֆելյան աշտարակը ոսկեգույն էր ներկվել ի հիշատակ լեգենդար շանսոնյեի: