Հասարակություն գլխավոր 

Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն իր ցանկացած տեղում

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները, նրան կհուղարկավորեն Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորիում:

Հենց այստեղ է գտնվում մեծ երաժշտի տներից մեկը և հենց այստեղ է նա ամենաշատ ժամանակն անցկացրել՝ ցանկություն հայտնելով, որ իրեն հուղարկավորեն հենց այնտեղ:

Հավելենք, որ Երևանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում հնարավոր է Ելիսյան պալատի նախաձեռնությամբ հրաժեշտի միջոցառում կազմակերպվի:

Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր:

Նույն շարքից