Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Ես տեսնում եմ պատվիրատուների ականջները. Աշոտյանը հերքում է

Այսօր թերթերից մեկը հերթական անգամ ինձ վարկաբեկելու փորձ է կատարել։

Տպագրված նյութը փնթի կեղծիք է, որտեղ բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաեւ պատվիրատուների ականջները։

Երբեք ապօրինի հրահանգներ չեմ տվել եւ ոչ մի բուհի ղեկավարի, իսկ դեռեւս 2003 թվականին պաշտպանած թեզս վերագրել ուրիշին զավեշտի համաշխարհային ռեկորդ է։

Ավելի կոպիտ գնահատականներ չեմ տա, բայց ասեմ, որ նման կերպով փորձելով վարկաբեկել վարչապետի ամենաակտիվ քննադատներից մեկին, նրան արջի ծառայություն է մատուցվում։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան 

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ:

 

Նույն շարքից