Լաս Վեգասի ոստիկանությունը կրկին բացել է պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդու նկատմամբ հարուցված գործը, ում մոդել Քեթրին Մայորգան մեղադրում է բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործը վերաբացվել է, խուզարկուները ուսումնասիրում են այն ինֆորմացիան, որը ստանում են Մայորգայի ներկայացուցիչներից:
Նշենք, որ թուրինյան գրանդի հարձակվողը հերքում է մեղադրանքնրը՝ հայտարարելով, որ հակառակ կողմն ուղղակի գումար է ուզում ստանալ: