Քաղաքական Միջազգային 

Ճապոնիայի ողջ կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի ողջ կառավարությունը հրաժարական է ներկայացրել, որպեսզի վարչապետ Սինձի Աբեն կարողանա նոր կառավարություն ձևավորել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, սեպտեմբերին Աբեի քաղաքական ուժը երրորդ անգամ հաղթեց ընտրություններում և նա երրորդ անգամ իրավունք ստացավ դառնալու երկրի վարչապետ և ձևավորել նոր կառավարություն:

Սպասվում է, որ 18 նախարարների միայն 1/3 մասը կպահպանեն իրենց աթոռները նոր կառավարությունում: Խոսքը մասնավորապես վերաբերում է փոխվարչապետ-ֆինանսների նախարարին, կառավարության գլխավոր քարտուղարին, արտաքին գործերի նախարարին և մի քանի այլ նախարարների:

Նոր կառավարության կազմը պետք է ստանա կայսեր հավանությունը, ինչից հետո միայն կհամարվի պաշտոնապես ձևավորված:

 

 

Նույն շարքից