Հասարակություն 

Իմ սիրելի ուսուցիչ...Խուլյո Իգլեսիասը սգում է Ազնավուրի մահը

Աշխարհը շարունակում է սգալ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը: Մի շարք հայտնի մարդիկ՝ երկրների ղեկավարներից մինչև դերասաններ ու երգիչներ, հայտարարություններով են հանդես գալիս՝ իրենց հրաժեշտի խոսքն ասելով մեծ երաժշտին:

Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություններ է հայտնել նաև իսպանացի հայտնի երգիչ Խուլյո Իգլեսիասը. «Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որպեսզի միասին երգենք, հանգչի՛ր խաղաղությամբ»,-գրել է նա Ինսթագրամի իր էջում:

Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին, նա 94 տարեկան էր:

Նույն շարքից