Բելգիայի վարչապետ Շարլ Միշելն իր ցավակցություններն է հայտնել կապված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ:
Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:
«Մենք կորցրեցինք երգչի, ով մեծացրել է մի քանի սերունդ, 60 տարվա կարիերա, հազարից ավել երգ»,-գրել է Միշելը թվիթերյան իր էջում:
Բելգիայի վարչապետը նաև նշել է ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, որն ունեցել է Ազնավուրը շատ հարցերոմ: