Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը հայտարարությունը՝ Սիրիայի տարածքում Իրանի հասցրած հրթիռային հարվածի վերաբերյալ

Սիրիայում ծայրահեղականներին հասցված Թեհրանի հրթիռային հարվածը կարող էր հարվածի տակ դնել այն ուժերին, որոնք ակտիվ պայքար են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, Իրանը սրում է իրավիճակը առանց մտածելու հետևանքների մասին: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կառավարվող միջազգային կոալիցիան ունակ է վերջնական պարտության մատնել ԻՊ-ի մնացուկներին, որոնք գտնվում են Եփրատի ափին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Սիրիայում գտնվող ահաբեկիչներին՝ պատասխանելով Ահվազում տեղի ունեցած ահաբեկչությանը: Հարվածը հասցվել է ահաբեկչության կազմակերպիչներին:

Նույն շարքից