ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանի խոսքերով, 911 ծառայությունն իր գոյության տարիներին սպասարկել է 6 միլիոնից ավել զանգ: Փոխնախարարը նշեց, որ եղել են նաև որոշ թվով զանգեր, որոնց հեղինակները չեն կարողացել ճշգրիտ հայտնել իրենց գտնվելու վայրը, ինչով պայմանավորված լրացուցիչ ուժերի ներգրավվման անհրաժեշտություն է եղել և եղել են նաև դեպքեր, որ օգնությունն ուշացել է:
Որպեսզի այս խնդիրը լուծվի, կառավարությունն առաջարկում է փոփոխություն, որի համաձայն օպերատորների կողմից հնարավոր կլինի միանգամից ֆիքսել մի քանի հեռախոսահամարներ կատարված զանգերի հեղինակների գտնվելու վայրը: Խոսքը մասնավորապես վերաբերում է 112, 911, 102, 103 համարներին կատարված զանգերին:
Նախագիծը քննարկվում է ԱԺ-ում և ավելի ուշ կդրվի քվեարկման: