Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացած շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել ֆրանսիացի երգչուհի Սելին Դիոնը:
«Դու Հայաստանի որդին էիր, որը դարձել էր ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ սգում է ողջ աշխարհը: Քո ոսկե երգերը վերածվեցին սերունդների ռոնմանտիկ երազանքների: Իմացիր, դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու: Հարգանքներս ու ցավակցություններս ձեր ընտանիքին»,-ասել է հայտնի երգչուհին: