Հայաստան Քաղաքական 

Սասուն Միքայելյանի սրտով է, որ ՔՊ-ն չի աջակցում իր որդու թեկնածությունը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով այն մասին, որ ՔՊ-ն չի աջակցելու իր որդու թեկնածությունը, ով պայքարում է Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար, ասաց՝ դա պայմանավորված է նրանով, որ կա ազատ մրցակցություն, որպեսզի նորմալ ընտրություններ լինեն: Միքայելյանը նշեց, թե պարտադիր չէր, որ ՔՊ-ն պաշտպաներ իր որդուն, դա նաև իր ցանկությունն է:

ԱԺ պատգամավորը նշեց, որ իր որդին, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ում օրենքը թույլատրում է, թեկնածությունը դրել է, հիմա ազատ մրցակցություն է լինելու՝ կհաղթի, թող հաղթի, եթե չէ, ոչինչ:

Քարոզարշավին Սասուն Միքայելյանը չի մասնակցելու:

Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահի պաշտոնի համար պայքարին, Միքայելյանը նշեց, որ ինքը պատասխանատու է մարտական ընկերների առաջ, որոշում չի կայացրել դեռ, իսկ ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի հետ խնդիրներ ունենալու մասին խոսակցություններին, պատգամավորն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում, ինքը խնդիրներ չի ունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, եթե ինչ-որ մեկը լինի ԵԿՄ նախագահ, դա կլինի կողմերի համաձայնությամբ:

Նույն շարքից