Պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, քանի որ անհասկանալի իրավիճակ է օրենսդիր դաշտում: Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ չգիտես, թե ինչ կլինի մեկ ժամ հետ, ոնցոր ռումբ դրած լինի շենքի տակ:
Միքայելյանի խոսքերով, ի վերջո ՀՀԿ-ն պետք է հասկանա, որ այսօրվա թավշյա հեղափոխությունն իրենց գործունեության արդյունքն է, իսկ հիմա պետք է խելոք թողնեն, որ ժողովուրդը ձևավորի Ազգային ժողովը:
Ինչ վերաբերում է գործող խորհրդարանին, պատգամավորի պնդմամբ, այն ձևավորվել է ճնշման, կաշառքներ բաժանելու և շատ ռեսուրսներ օգտագործելու արդյունքում, այն չի արտահայտում ժողովրդի կամքը, դրա համար ժամ առաջ պետք է լուծարվի: