Հասարակություն 

Գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են, որ Փաշինյանը գնա իրենց մոտ

Այսօր՝ հոկտեմբեի 2-ին, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝  պահանջելով Հանրապետական գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:

Գյուղի դպրոցը ևս չի գործում, այնտեղ դասադուլ է: Գյուղապետն արդեն հայտարարել է, որ հրաժարական չի տալու, իսկ մարզպետն առաջարկում է հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որ այնտեղ գնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ճանապարհը փակելուց որոշ ժամանակ հետո, գյուղացիները որոշեցին միակողմանի բացել այն:

Նշենք, որ գյուղապետի հրաժարականի պահանջով ճանապարհ են փակել նաև Կոտայքի մարզի Արամուս գյուղում:

Նույն շարքից