Հայաստան Քաղաքական 

Աշոտյանը նեղանում է լրագրողներից Նիկոլ Փաշինյանի լավ ելույթները մոռանալու համար

Նիկոլ Փաշինայնի և քաղաքական ուժերի միջև բանակցությունների նպատակը պետք է լինի չեզոքացնել փոխադարձ մտահոգությունները: Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ինքը հասկանում է վարչապետ Փաշինյանի մտահոգությունները:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների հետ կապված քննարկումների շրջանակներում առաջին հանդիպումն ունեցով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Աշոտյանի խոսքերով, վարչապետը շատ լավ ելույթներ է ունենում, և ինքը նեղացած է լրագրողներից, որ Փաշինյանի ամեն նոր ելույթից հետո մոռանում են հին լավ ելույթները. «Խնդրում եմ հիշեք նրա հին լավ ելույթներից մեկը, որտեղ մարդը բառացի ասում է, որ  չեն անի ընտրություններ, քանի որ կա ետհեղափոխական էյֆորիա և ժողովրդի կամքը կարող է քաղաքական տեսակետից արդար և ազատ չձևավորվել արդեն էյֆորիայի պատճառով: Իսկ հիմա բա՞ն է փոխվելց»:

Աշոտյանը նշեց, թե Երևանի ընտրությունները միայն ընդգծեցին Հայաստանում էյֆորիայի առկայությունը:

Հանրապետկան պատգամավորի խոսքերով, հիմա Հայստանում բազմակարծության, բազմակուսակցական համակարգի պահպանման վտանգ կա. «Երևանում ընտրությունների թիվը եթե մեկնաբանում ենք, որպես ՏԻՄ ընտրությունների  արդյունքներ, լավ է, բայց երբ փորձում են մեկնաբանել որպեսզ վստահության քվե, առաջանում են կասկածներ ՀՀ-ում բազմակուսակցական համակարգի ապագայի հետ կապված: Եթե հեղափոխության հիմքում ընկած է ավելի ժողովրդավար երկիր ունենալու ցանկությունը, ապա հավատացեք, որ չեք կարող գտնել երկիր, որտեղ հասարակության 80 տոկոսը երկարաժամկետ կոնսենսուս կունենա որևէ քաղաքական ուժի շուրջ»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Բաղդասարյան բանակցություններին, Աշոտյանը հայտարարեց, որ ներվը պետք է հանել բանակցություններից. «Վարչապետը վերջին հարցազրույցի ընթացքում, կարծես թե, մի քիչ նյարդային էր, ներվը պետք է հանել, քիչ արտահոսքեր տալ, թե ինչ է խոսվել»:

Նույն շարքից