Հասարակություն գլխավոր 

Արա Բաբլոյանը հուզվեց Շառլ Ազնավուրի մասին խոսելիս և չկարողացավ ավարտել խոսքը

Մեծ ցավ է մեզ համար, մյուս կողմից՝ մեծ հպարտություն: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով Շառլ Ազնավուրի մասին:

Բաբլոյանի խոսքերով, հպարտ պետք է լինել, որ Ազնավուրը կարողացավ մեկ դար աշխարհին ցնծել իր կարողությամբ, տաղանդով՝ բերելով հանդարտություն, համերաշխություն, սեր ու բարեկամություն հայերի և ֆրանսիացիների, երկու երկրների միջև և ամբողջ աշխարհին:

ԱԺ Նախագահը նշեց, որ Շառլի հետ կապված է եղել որպես քաղաքացի և  որպես մի մարդ, ով ընկերություն է արել նրա հետ, բարեկամություն արել, համագործակցել:

Բաբլոյանի խոսքերով, տարիների ընթացքում Ազնավուրը և փոխվում էր, և չեր փոխվում. «Նա Շառլն էր, Ազնավուրը: Բայց փոխվում էր, որովհետև մեծանում էր, նույնիսկ՝ ծերանում: Նա երբեք իրեն ծեր չեր զգում, միշտ երիտասարդ էր»:

ԱԺ խոսնակն ասաց, որ իր համար բարդ է խոսել Ազնավուրի մասին, հուզվում է՝ չկարողանալով շարունակել խոսքը:

Նույն շարքից