Անգլիայի առաջնության շրջանակներում «Վեստ Հեմից» կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկուսացվել է թիմի մի շարք առաջատարներից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տեղեկություններով, Մոուրինիոն դժգոհ է մասնավորապես թիմի ավագ Անտոնիո Վալենսիայից: Նրանք գրեթե չեն շփվում իրար հետ:
Մոուրինիոն լարված հարաբերություններ ունի նաև Ալեքսիս Սանչեսի, Պոլ Պոգբայի և մի շարք այլ ֆուտբոիստների հետ, ովքեր կանգնած են ֆրանսիացու կողքը:
Նշենք՝ խոսակցությունները, որ պորտուգալացին հեռացվելու է թիմից, շարունակում են նոր թափ ստանալ: