Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանը իր էջում լուսանկար է հրապարակել Մոսկվա կինոթատրոնի մոտից, որտեղ երեկվանից մոմավառություն է իրականացվում ի հիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի:
Մեծ շանսոնյեն մահացավ հոկտեմբերի 1-ին, նա 94 տարեկան էր:
Օգտատիրոջ հրապարակած լուսանկարում պատկերված է ծաղկեպսակ, որի վրայի ժապավենի գրառումից կարելի է հասկանալ, թե ում կողմից է այն: Սև ժապավենի վրա գրված է «Կալանավորներից վերջին մեծ հային»:
Մոմավառությունը շարունակվում է: