Իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Եսքին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ իր ցավակցությունները հայտնելով Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Իսրայելցի գործիչը հիշեցրել է այն մասին, որ Ազնավուրը նացիստների կողմից Փարիզի օկուպացիայի ժամանակ օգնել է հայերին. «Նրանք փախստականներ էին Թուրքիայից, որտեղ ոչնչացնում էին հայերին: Դա մենք պետք է իմանանք նրա մասին: Շատերը կխոսեն նրա արվեստի մասին, սակայն ես այլ բան եմ առաջարկում: Առաջարկում եմ դիմել իսրայելցի քաղաքական և հասարակական գործիչներին, որպեսզի Իսրայելում բացվի հուշակոթող ի հիշատակ Ազնավուրի և այն հայերի, որոնք զոհվեցին 1915 թվականին Թուրքիայում»,-հայտարարել Եսքինը: