Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով թույլ տալ նշյալ ավտոմեքենաների ներկրումը Հայաստան:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ կառավարությունը որոշում էր կայացրել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելել մինչև հոկտեմբերի 1-ը, սակայն ավելի ուշ որոշումը դարձել է անժամկետ: Հիմա մարդիկ փաստի առաջ են կանգնել, քանի որ ավտոմեքենաներ ունեն Վրաստանում, որոնք պետք է ներկրեին Հայաստան:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել էր, որ այսպես, թե այնպես, 2020 թվականից ողջ ԵԱՏՄ-ի տարածքում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելվելու է, իսկ Հայաստանն արդեն արգելել է, դրա համար իմաստ չկա հիմա մի քանի ամսվա համար չեղյալ համարել որոշումը:
Ակցիայի մասնակցիները ցանկանում են հանդիպել անձամբ վարչապետ Փաշինյանի հետ: