Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած երկխոսությունը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին Trend-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ռուսաստանը ողջունում է ցանկացած պայմանավորվածություն, որն ուղղված է հակամարտության կարգավորմանը: Հույս ունենք, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը կծառայի այդ առաջադրանքի կատարմանը»,-ասել են ՌԴ ԱԳ նախարարությունից:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության հարցում կարգավորման հասնելու հարցում:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալիևի հետ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: