Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հայաստանում հակահեղափոխություն կա. Փաշինյանը նշեց հակահեղափոխական ուժերին

Այսօր խորհրդարանում բացասական առումով տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ ՀՀԿ-ն և ոչ միայն այդ կուսակցությունը ցույց են տվել, որ ճիշտ չեն գնահատում Հայաստանում հաստատված ներքաղաքական իրավիճակը և այն ինչ տեղի է ունեցել չի կարող անցնել առանց հետևանքների: Լրագրողների հետ զրույցում խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ կանոնակարգ օրենքով կատարվելիք փոփոխությունների մասին, որոնց համաձայն, ԱԺ նիստերը որոշ դեպքերում կարող են համարվել չկայացած:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հիմա կա հակահեղափոխություն և հակահեղափոխական են բոլոր նրանք, ովքեր պաշտապանում են վերոնշյալ նախագիծը: Փաշինյանը նշեց, թե իրեն ասել են, որ խոսքը երեք քաղաքական ուժի մասին է. «Ես հիմա պաշտոնապես ասում եմ՝ ով պաշտպանի այդ նախագիծը, ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է և ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը ռևանշի հասնի իշխանության նկատմամբ: Մենք դա թույլ չենք տա»:

Վարչապետի խոսքերով, վերջին զարգացումներից հետո ՀՀ-ում դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Նույն շարքից