Հայաստան Քաղաքական գլխավոր 

Փաշինյանը ժամանակ տվեց Հանրապետականներին. Արդեն վաղը նա կարող է քաղաքացիներին դուրս բերել փողոց

ԱԺ ՀՀԿ և Ծառուկյան դաշինքի խմբակցությունները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փոփոխություններ են առաջարկում ԱԺ կանոնակարգ օրենքում: Փոփոխությունները վերաբերում են ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

Փաշինյանի թիմը սրա մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ երեկո սպասելու է Հանրապետական կուսակցության հայտարարությանն այն մասին, որ վերոնշյալ նախագիծը դուրս է բերվել շրջանառությունից: Հակառակ դեպքում Փաշինյանն ասաց, որ արդեն վաղը կարող է հարկ լինել փողոց դուրս գալու և պայքարը փողոցում շարունակելու:

Հանրապետականը չի պատրստվում քննարկել նախագիծը շրջանառությունից հանելու հարցը: Այս մասին հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ ոչ մի դեպքում չեն գնա դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների:

Նույն շարքից