Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանում լարված քննարկումներ են սկսվել. Փաշինյանը ժամանակ է տվել և պատասխանի է սպասում

Արդեն հայտնել ենք այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև երեկո ժամանակ է տվել Հանրապետականին, որպեսզի հրաժարվեն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելուց:

Փոփոխությունները վերաբերում են ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

Այս պահին խորհրդարանում քննարկումներ է ընթանում ՀՀԿ, ՀՅԴ և Ծառուկյան դաշինքի խմբակցություններում: ՀՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ չեն հրաժարվելու նախագծից  և հերքում են, թե քննարկումները վերաբերում են նախագծին:

Փաշինյանը նշել էր, որ արդեն վաղը քաղաքացիներին կարող է դուրս հանել փողոց, եթե Հանրապետականը չհրաժարվի նախագծից:

Նույն շարքից