ԱԺ արտահերթ նիստից առաջ ԵԼՔ խմբակցության պատգամավորներից մտել են ԱԺ նիստերի դահլիճ և հավաքել պատգամավորների գրանցման քարտերը, որպեսզի պատգամավորները չկարողանան գրանցվել:
Նշենք, որ պատգամավորների գրանցման քարտերը հավաքելու իրավունք չկա: Այս կերպ, իհարկե, հնարավոր չէ կանխել նիստի կայացումը, ուղղակի գրանցման գործընթացն ավելի երկար կտևի: