Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Միայն փետրվարի վերջին հայերը կզգան կենսաթոշակների հետ կապված խաբեությունը

analitik.am

Միայն այս տարվա փետրվարի վերջին հայերը կզգան, թե ինչպես են իրենց խաբել կենսաթոշակների հետ կապված: Այս մասին հայտարարել է «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին» նախաձեռնության ակտիվիստ Գևորգ Գորգիսյանը:


«Միայն հիմա, տեսնելով գազի դիմաց եկած հաշիվները, մարդիկ տեսան, թե ինչ էր նշանակում գազի թանկացումը հուլիսին: Այս դեպքում էլ մեր քաղաքացիները փետրվարին կտեսնեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել իրենց կենսաթոշակների հետ»,-հայտարարել է Գորգիսյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիները կհայտնաբերեն եւս մեկ տհաճ անսպասելիություն, որ կենսաթոշակային մասնավոր հիմնադրամներին փոխանցումներն իրականում կլինեն ոչ թե 5 տոկոս, այլ կսկսվեն 6,6 տոկոսի մինչեւ 13,5 տոկոս, որովհետեւ դրանք պետք է վճարեն իրենց «կեղտոտ» աշխատավարձից: «Երբ մարդիկ տեսնեն, թե ինչ է տեղի ունենում, մեր թիվը կավելանա, միաժամանակ եղանակներն էլ կտաքանան»,-ասաց Գորգիսյանը:


Քաղաքագետ Դավիթ Մանուկյանի խոսքով՝ ակտիվիստները կպայքարեն այնքան, որքան կպահանջվի, մինչեւ իրենց նպատակին հասնելը: Սկզբի համար նա կոչ արեց քաղաքացիներին չընտրել կենսաթոշակային հիմնադրամ: «Հենց դուք դա անեք, դուք կամա թե ակամա գործարքի մեջ եք մտնում պետության հետ, որը ձեր վզին նոր համակարգ է փաթաթում»,-հայտարարեց Մանուկյանը:


Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 14-ին նախաձեռնության ակտիվսիտները հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում, որից հետո երթով կշարժվեն Հանրապետության հրապարակ եւ հետ կվերադառնան:


Կենսաթոշակային բարեփոխումը (անցում պարտադիր կուտակային համակարգի) Հայաստանում ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից եւ ենթադրում է աշխատավարձի 5 տոկոսի (500 հազար դրամից ավելի ստացողների դեպքում՝ 10 տոկոս) փոխանցում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին:

Նույն շարքից