ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ն ընդամենն օրենքի նախագիծ էր բերել. «Ես անկեղծ եմ ուզում լինել ձեր հետ, մենք ընդամենը օրենքի նախագիծ էինք ուզում բերել՝ կարգավորելու համապատասխան իրավիճակները: Սա մեկնաբանվեց, որպես վարչապետի ընտրության այս խմբակցության կողմից պատկերացվող ամենահավանական միակ տարբերակի դեմ ակցիա, ինչն այդպես չէր: Մենք արտահերթ ընտրություններին պատրաստ ենք, մենք ընդամենը խնդիր ունենք ժամանակահատվածի հետ, բայց պարզվում է, որ ժամանակահատվածը պետք է հարմար լինի բացառապես մեկ քաղաքական ուժի, ուրիշ բան չունեմ ասելու»:
Մենք ընդամենն օրենքի նախագիծ էինք բերել ԱԺ. Արփինե Հովհաննիսյան